««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանիթելեգրամյան գրառումը. «Խորհրդարանական աշխտանքի վերաբերյալ մի «ռեպլիկ»։ Ակնառու է, որ Ուժեղ Հայաստանը առաջին հերթին հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը։ Պատճառը կարծես թե բավականին պարզ է՝ կուսակցությունը ապահովում է այսպես ասած «բազմազան» կոնտենտ, բավականին թիրախային առարկայականությամբ։ Ասածս բոլորովին չի նշանակում, թե խորհրդարանական մյուս ընդդիմությունը՝ Հայաստան դաշինքը, ավելի թույլ է կամ անպտուղ։ Պարզապես, ՔՊ–ն Հայաստանի առնչությամբ ունի «իմունիտետ»։ Պայմանական իմաստով՝ դա երկրորդ նախագահի գործոնն է, որը թույլ է տալիս գոնե առայժմ դեռեւս նվազագույն արդյունավետությամբ խաղարկել «նախկինների» թեման։ Ուժեղ Հայաստանն ինքն այդ առումով ունի «իմունիտետ»։ Ինչպես նշել եմ դեռեւս նախընտրական շրջանից, Սամվել Կարապետյանին շատ դժվար է մեղադրել «նախկինի» ու «թալանի» համար։ Սա չի նշանակում, որ Քչարյանին ու նրա թիմին ուղղված մեղադրանքները հիմնավոր են։ Բայց, առնվազն նախկին իշխանություն լինելու հանգամանքը թույլ է տալիս խաղարկել հայտնի քարոզչական սխեման։ Կարապետյանի դեպքում՝ դա հնարավոր չէ, նա չի եղել իշխանություն եւ իր գործունեությունն էլ ծավալել է Հայաստանից դուրս։ Կա իհարկե «ռուսական» մեղադրանքը, բայց այստեղ պետք է նկատել, որ խորհրդարանում Ուժեղ Հայաստանը գրեթե չի տվել այդպիսի որեւէ էական առիթ, փոխարենը պարբերաբար բարձրացնում է շատ թիրախային հարցեր, որոնք, եթե անգամ առիթ են ՔՊ–ի համար՝ «ռուսական» մեղադրանքի մասով, այդուհանդերձ նաեւ այնքան թիրախային ու առարկայական են, որ դրան ի պատասխան մանիպուլյատիվ մեղադրանքները հանրային ականջի համար չեն լինի համոզիչ։ Կառավարող ուժն անշուշտ պատկերացնում եւ անգամ զգում է այդ խնդիրներն ու ակնառու է դրաից բխող հոգեբանական բարդույթը։ Դրանով է պայմանավորված, որ անընդհատ փորձում են մանր ու միջին սադրանքներով Ուժեղ Հայաստանին բերել իրենց համար հոգեհարազատ «ռազբորկայի» դաշտ։ Ակնառու է, որ առայժմ դա չի ստացվում, ինչի շահառուն բնականաբար խորհրդարանական ամբողջ ընդդիմությունն է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
