Wildberries-ը գործարկել է նոր գործիք․ գնորդները կկարողանան մինչև 35% զեղչ խնդրել
![]() Wildberries-ի օգտատերերը կկարողանան վաճառողից զեղչ խնդրել իրենց հավանած ապրանքի համար, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։ «Wildberries-ը գործարկում է նոր գործիք՝ «Զեղչ եմ ուզում», որի միջոցով գնորդները կկարողանան անմիջապես մարքեթփլեյսում վաճառողներից իրենց հավանած ապրանքի համար անհատական զեղչ խնդրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նոր հնարավորությունը հասանելի կլինի այն վաճառողների ապրանքների էջերում, որոնք կմիացնեն այդ գործիքը։ Գնորդը կկարողանա նշել, թե ինչ չափի զեղչ է ցանկանում ստանալ՝ 1%-ից մինչև 35%։ Զեղչ տրամադրելու, ինչպես նաև այն ապրանքների ընտրության որոշումը, որոնց համար հասանելի կլինի այդ հնարավորությունը, կմնա վաճառողի հայեցողությանը։ «Հայցերը կարող են մշակվել ինչպես ձեռքով, այնպես էլ ավտոմատ կերպով։ Առաջին դեպքում վաճառողն է որոշում՝ ընդունել, թե մերժել գնորդի առաջարկը։ Երկրորդ դեպքում վաճառողը նախապես սահմանում է առավելագույն զեղչի չափ կոնկրետ ապրանքի համար»,- պարզաբանել են Wildberries-ից։ Հայցը հաստատվելուց հետո գնորդը ստանում է անհատականացված պրոմոկոդ, որը գործում է 24 ժամ։ Այն հնարավոր կլինի օգտագործել ընտրված ապրանքի մեկ կամ մի քանի միավոր գնելիս։ Ընկերությունից հայտնել են, որ առաջին փուլում գործիքը հասանելի կլինի Ռուսաստանում գործող վաճառողներին։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
