«ՌԴ-ն հետևողականորեն գնում է հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացման ուղղությամբ»․ Պեսկով
![]() Արևմտյան վերլուծաբանների և մասնագետների համար ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը հետևողականորեն գնում է իր նպատակների իրականացման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախկինում նույնպես մեծ մոլորություն էր պնդել, թե, իբր, Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը։ Դրանք պարզապես սխալ պատկերացումներ էին։ Ոմանց մոտ այդ սխալ տեսակետը դեռ պահպանվում է։ Սակայն մասնագետների և իսկապես լուրջ վերլուծաբանների համար ավելի ու ավելի ակնհայտ է դառնում՝ հաշվի առնելով ռազմաճակատում նկատվող դինամիկան, որ Ռուսաստանն իսկապես օրեցօր բարելավում է իր դիրքերը և հետևողականորեն գնում է իր նպատակների իրականացման ուղղությամբ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով արևմտյան ԶԼՄ-ներում՝ «Կիևը հակամարտությունում պարտվում է» մեկնաբանություններին: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
