«Ֆինլանդիան մտադիր չէ խաղաղ ժամանակ իր տարածքում միջուկային զենք տեղակայել»․ Ստուբ
![]() Ֆինլանդիան մտադիր չէ խաղաղ ժամանակ իր տարածքում միջուկային զենք տեղակայել։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Նա գրել է, որ Ֆինլանդիան միացել է Ֆրանսիայի միջուկային զսպման նախաձեռնությանը, ինչը, նրա խոսքով, «քայլ առաջ» է Ֆրանսիայի հետ պաշտպանական գործընկերության խորացման գործում։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ֆրանսիական նախաձեռնությունն առաջին հերթին ուղղված է եվրոպական անվտանգության ամրապնդմանը և սեփական պաշտպանության համար Եվրոպայի պատասխանատվության մեծացմանը։ Ստուբի խոսքով՝ նախաձեռնությունը չի փոխարինում և չի կրկնօրինակում ՆԱՏՕ-ի միջուկային զսպումը։ Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ Ֆրանսիան մտադիր է անցնել «առաջադեմ միջուկային զսպման» հայեցակարգին։ Փարիզը կավելացնի միջուկային մարտագլխիկների թիվը, իսկ եվրոպական երկրները կկարողանան մասնակցել միջուկային զսպման համատեղ զորավարժություններին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
