Իրանում Ավստրիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին կանչել են ԱԳՆ
![]() Իսլամական Հանրապետությունում Ավստրիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին կանչել են ԱԳՆ՝ Վիեննայի կողմից Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիին, որը պետք է մասնակցեր ԱԷՄԳ-ի Գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին, մուտքի արտոնագիր չտրամադրելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Նրանք պարտավոր էին մուտքի արտոնագիր տրամադրել իրանական պատվիրակությանը՝ միջազգային բոլոր նորմերին համապատասխան։ Մենք անհապաղ քայլեր ձեռնարկեցինք և կանչեցինք Ավստրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ բողոք ներկայացնելու նպատակով»,- ասել է նա։ Ըստ Բաղայիի՝ այն փաստը, որ Վիեննան մերժել է մուտքի արտոնագրի տրամադրումը Վաշինգթոնի ճնշման ներքո, չի ազատում Ավստրիային իր գործողությունների համար պատասխանատվությունից։ Ավելի վաղ Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Ավստրիայի իշխանությունները՝ ԱՄՆ-ի պահանջով, մերժել են Մոհամմադ Էսլամիի մուտքը երկիր, ինչի հետևանքով նա չի կարողանա ելույթ ունենալ ԱԷՄԳ-ի գլխավոր համաժողովում։ |

«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
2512:48
Զելենսկին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
10212:31
«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7812:24
«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6712:12
«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9011:54
«Հրապարկում կա՝ «Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը նախ հաստատեց նրա կողմից բռնության ենթարվելը, ապա հերքեց»․ ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյան
6111:48
