Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2026 թ.

«Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը». Տիգրան Ավինյան

21
Այսօր, 09:18
«Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրառումը. «Իսակով-Արշակունյացը պարզապես նոր ճանապարհ չէ։
Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը, որը միմյանց կմիացնի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանները։
Ծրագրի շրջանակում Հրազդան գետի վրա կկառուցվի 269 մետրանոց նոր կամուրջ, իսկ Իսակովի և Արշակունյաց պողոտաներում՝ նոր ճանապարհային հանգույցներ, այդ թվում՝ թունելային անցում և շրջանաձև երթևեկություն։
Ճանապարհային ամբողջ համակարգի երկարությունը՝ իջատեղերով և երկրորդային ճանապարհներով, կկազմի 6.6 կմ։ Հիմնական հատվածը կունենա վեց երթևեկելի գոտի։
Սա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունն է և Երևանի ճանապարհային ցանցում նոր, մեծածավալ կապ»:

Աղբյուրը`   Տիգրան Ավինյան