Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան

39
Այսօր, 23:18
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյաան գրառումը. «Ջերմուկի մարտերի օրն է
Օր, երբ Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառեց հրետանի և հարվածային ԱԹՍ-ներ, և հենց այսօր՝ այդ հերոսական դիմադրության հիշատակի օրը, Հայաստանում վարչապետ աշխատողը հեծանիվ է քշում, իսկ Հաջիևը միջազգային հարթակներում շարունակում է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ իր քարոզչությունը՝ փորձելով պատմությունը ներկայացնել այնպես, ինչպես հարմար է Բաքվին։
Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի, մեր զինվորների սխրանքի և 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի մասին, ինչը պետական հիշողության նկատմամբ վերաբերմունք է։ Պետության ղեկավարությունը լուռ է հենց այն օրերին, երբ պետք է հիշել մեր երկրի համար զոհված ու կռված մարդկանց, մեր լռությունը որպես ամենաթանկ նվեր է ստանում «կիրթ ու կառուցողական» թշնամին։
Մենք իրավունք չունենք այդ օրերը մոռանալու։
Ո՛չ հեծանիվը, ո՛չ շոուները, ո՛չ խաղաղության մասին գեղեցիկ բառերը չեն կարող ջնջել այն փաստը, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում է եղել, թանկ զոհեր ենք ունեցել, այդ թվում խոշտանգված կանայք…
Հավերժ հիշատակ մեր նահատակներին և արժանապատվության վերգտնում մեր ժողովրդին»:

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան