«Որպես ենթադրություն՝ կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ». Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքուն ու Երևանը, կարծես թե, համաձայնվել են սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ: Եթե պայմանավորվածությունները պահպանվեն, ապա, որպես ենթադրություն, կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ: Դրանցից երկուսը վերաբերելի է անկլավների խնդրի լուծման իշխանական մոտեցումներին: Առաջին տարբերակը կարող է գործարկվել սահմանազատմանը համընթաց և այդ դեպքում, օրինակ, ադրբեջանական զինուժի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքներից կզուգահեռվի երկրի հյուսիսում գտնվող ու ադրբեջանապատկան համարվող անկլավներն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու գործողությանն, իսկ Արծվաշենի ու Տիգրանաշենի հնարավոր փոխանակումն, այդ դեպքում, կթողնվի որպես սահմանազատման գործընթացի վերջակետ: Սա հանդարտ տարբերակն է: Ավելի կոնֆլիկտածին կլինի մեկ այլ հնարավոր տարբերակ, որի կիրառման դեպքում բոլոր անկլավների խնդիրը կթողնվի ընդհանուր սահմանազատումն ավարտելու վերջին պահին: Այս երկրորդ տարբերակը կարող է նախադրյալներ ապահովել, որպեսզի Ադրբեջանն իր զինուժը դուրս չբերի Հայաստանից բռնազավթված բոլոր տարածքներից: Սրանք վարկած/տարբերակներ են, որոնք կարող են և չիրականցվել՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից դուրս զարգացող արտաքին գործընթացների բերումով»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ Մայամիում հանդիպելու պատրաստակամության մասին
10019:37
Հայկ Կոնջորյանի եղբորը Քննչական կոմիտե են կանչել
9419:06
Եմենի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հուսիթների կողմից վերահսկվող տարածքներին
9518:42
«Անմարդկային պայմաններում հայտնաբերված Հակոբ Սարգսյանը հիվանդանոցում մահացել է»․ Լիա Սարգսյան
13617:42
«Տասնյակ աֆրիկացիներ հրավիրում են հայրենակիցներին մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում». Սամսոն Գրիգորյան (տեսանյութ)
10217:16
Բաքվում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Գանձասար. Հաջիևն այն նույնպես աղվանական է հռչակել
8817:00
