Բաքվում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Գանձասար. Հաջիևն այն նույնպես աղվանական է հռչակել
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գանձասար: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դիվանագետներին պատմել են վանքի «պատմությունը»: Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը հայտարարել է, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են: Հաջիևը խոսել է «աղվանական իշխան Հասան Ջալալի» կողմից Գանձասարի եկեղեցու հիմնադրման մասին, ապա պնդել, թե «օկուպացիայի տարիներին» երկու պատմական հուշարձանները «ռեստավրացիայի» անվան տակ արտաքին տարբեր միջամտությունների են ենթարկվել, ինչի արդյունքում խախտվել են նրանց ճարտարապետական իսկությունը և սկզբնական տեսքը»: Իլհամ Ալիևի օգնականը վստահեցրել է, թե ադրբեջանական պետությունը նվիրված է պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանմանը, պաշտպանությանը և վերականգնմանը՝ անկախ դրանց ծագումից և կրոնական պատկանելիությունից, և որ այդ ոլորտում Ադրբեջանի փորձը «միջազգային ճանաչում է ձեռք բերել»: «Մենք պատրաստ ենք այդ փորձը կիսել այլ երկրների հետ, այդ թվում՝ մեր հարևանների», - հայտարարել է Հաջիևը: Ադրբեջանցի պաշտոնյան նաև «այդ հարցով կեղծ լուրեր և աղավաղված նարատիվներ տարածող լրատվամիջոցներին» կոչ է արել տեղում այցելել պատմական հուշարձաններ և իրականությունը տեսնել սեփական աչքերով: «Տեսնել՝ նշանակում է հավատալ», - APA-ի փոխանցմամբ՝ պնդել է Հիքմեթ Հաջիևը:
|

«Գյուղերում մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում». Նիկոլ Փաշինյան
5813:00
«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8712:06
«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
6211:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10108:24
«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
15600:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
21000:06
