«Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող». բրիտանական հետախուզություն
![]() Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող, իսկ ընդհանուր կորուստները, ներառյալ վիրավորները, հասել են 1,5 միլիոնի։ Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում կատարելով բրիտանական ռազմական հետախուզության տվյալներին: Բրիտանական կողմի գնահատմամբ՝ այդ կորուստների ճնշող մեծ մասը ռուսական բանակը կրել է 2023 թվականի հունվարից հետո։ Նույն ժամանակահատվածում, ինչպես պնդվում է, ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի տարածքի լրացուցիչ 2 տոկոսը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գլխավոր ավիացիոն մարշալ Ռիչարդ Նայթոնը հայտարարել է, որ այս թվերը ցույց են տալիս մարդկային կորուստների ծավալը՝ համեմատած ձեռք բերված տարածքային առաջխաղացման հետ։ «Կես միլիոն զոհված նշանակում է, որ Ռուսաստանի տարբեր շրջաններում նույնքան ընտանիքներ այլևս երբեք չեն տեսնի իրենց ծնողներին, որդիներին, եղբայրներին և ամուսիններին», - ասել է Նայթոնը։ |

«Հայը հայի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի, ազգի տեսլականը ո՞րն է». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)
4201:00
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պուտինին
106Երեկ, 23:55
«Վարչապետը հայտարարում է, որ բոլոր նորակառույց դպրոցները մատչելի են. եկեք՝ ստուգենք». Մուշեղ Հովսեփյան
78Երեկ, 23:36
Արդեն 4 օր է՝ Բանավան թաղամասի 1-ին շենքի նկուղները ջրի տակ են
85Երեկ, 23:12
«Եթե Թուրքմենիայում Ալիևը սրան հանձնարարի ձերբակալել Անիին, կարող եք վստահ լինել՝ կձերբակալի». Դավիթ Վանյան
70Երեկ, 22:48
«Ռուսական լրտեսական կենտրոններ են». ԵԽ պատգամավորները պահանջում են փակել ռուսական տները
155Երեկ, 22:07
