Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
![]() Վրաստանի գլխավոր դատախազությունը պետական դավաճանության և դիվերսիայի մեղադրանքով ձերբակալել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկին, նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին նախարար Գեորգի Բարամիձեին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին։ Նրա խոսքով՝ ձերբակալության հիմք է դարձել Բարամիձեի մեկ ամիս առաջ արած հրապարակային հայտարարությունը, ըստ որի՝ 1992-1993 թվականների աբխազական հակամարտության ընթացքում վրացի զինծառայողները գերի չէին վերցնում հակառակորդի զինվորներին և տեղում գնդակահարում էին նրանց։ «Աբխազական հակամարտության վետերանների կողմից դատախազություն ներկայացված բողոքից հետո սկսվել է քննություն, որի ընթացքում Բարամիձեի ներկայացրած փաստերը չեն հաստատվել», - ասել է գլխավոր դատախազի տեղակալը։ Նա նշել է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում դատախազությունը Բարամիձեին պաշտոնապես մեղադրանք կներկայացնի և գործը կփոխանցի դատարան։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
