«Հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող կղզին»․ #Reuters
![]() Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) զինված կազմավորումները վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Պերիմ կղզին։ Այս մասին Reuters-ին հայտնել են Եմենի կառավարության չորս աղբյուրները։ Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող և միջազգայնորեն ճանաչված Եմենի կառավարությունից երկու աղբյուր հայտնել էին, որ կառավարական ուժերը դուրս են եկել Պերիմից, իսկ հութիները գրավել են նաև Կարմիր ծովի ափին գտնվող Զուբաբ քաղաքը, որը գտնվում է կղզու դիմաց։ Կառավարական ուժերը հայտարարել են, որ զենք և ավիացիա կտեղակայեն՝ ռազմավարական նշանակություն ունեցող շրջաններում հութիական զինյալների ցանկացած տեղաշարժ կանխելու համար, այդ թվում՝ դեպի ափամերձ Մոխա քաղաք տանող ճանապարհին, որը զինված խմբավորումը գրավել էր նախօրեին։ Եմենում իրավիճակը կտրուկ սրվել է սեպտեմբերի սկզբին, երբ երկրի հարավ-արևմուտքում Եմենի ապստամբական շարժումը անցել է հարձակման։ Ցամաքային հարձակմանը զուգահեռ՝ հութիները հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ են սկսել հասցնել Կարմիր ծովի առափնյա շրջաններին և Թաիզ քաղաքի շրջակայքին՝ նպատակ ունենալով կտրել դեպի Մոխա տանող ճանապարհները և առաջ շարժվել դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարակից շրջաններ։ |

«Թաղման նպաստի գումարները կուղղենք կենսաթոշակառուներին․ 1000 դրամով կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5512:58
«Երևանի քաղաքապետարանի «նորացված» տրանսպորտի վարորդները թքած ունեն օրենքի վրա»․ Կարեն Հեքիմյան
7812:18
«ՀՀ կառավարությունը այլ տարբերակ չունի, քան այս նամակները հասցնել գերիներին». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
7412:13
«Գերիների վերադարձը քաղաքական հարց է. գլխավոր անելիքը ՀՀ կառավարության կողմից է». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
8511:41
«Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10611:36
Վերոնիկա Զոնաբենդի խնդրանքով գերիներին ուղղված նամակները հանձնվում են կառավարությանը (տեսանյութ)
6011:30
