Երևան`   +22 °C
Այսօր`   Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ.

«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան

52
Այսօր, 10:36
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մի քանի օր առաջ Բաքվի լրատվամիջոցները հանդիսավոր կերպով տեղեկացրին, որ ադրբեջանական ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում առաջին հորատապայթեցման աշխատանքներն է իրականացրել:
Ավելին, նույն հաղորդագրությունում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսից հանքավայրում իրականացվել են լայնածավալ հետախուզական և գնահատման ուսումնասիրություններ, որի արդյունքում արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատվել են 1,03 միլիոն ունցիա ոսկի:
Ի դեպ, ով չի հիշում՝ հիշեցնեմ, որ դեռ սովետական շրջանից Հայաստանի կողմից շահագործվող այս հսկայական հանքավայրի մի մասը 44-օրյա պատերազմից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո, մի հատված էլ, այսպես ասած, չեզոք գոտում է:
2020 թվականից հետո՝ 2021-23թթ.-ին, ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել:
Դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքները, մի մասը՝ ջրային պաշարները, իսկ Սոթքի հանքավայրի և դրա նշանակության մասին դեռ չեմ խոսում»: