Կանադան գումար կհատկացնի Ուկրաինայի համար հրթիռներ ձեռք բերելու նպատակով
![]() Կանադան 350 մլն կանադական դոլար կհատկացնի Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության համակարգերի համար որսացող հրթիռների ձեռքբերման նպատակով։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մարկ Քարնին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Այս փաթեթը կօգնի պաշտպանել Ուկրաինայի բնակիչներին, երկրի ենթակառուցվածքները և օդային տարածքը»,- հավելել է նա։ Կանադայի վարչապետն առանձին հայտարարել է նաև Ուկրաինայի էներգետիկ համակարգին աջակցության միջոցառումների մասին, որը ձմռանն ընդառաջ ենթարկվում է Ռուսաստանի հարձակումներին։ Մասնավորապես, Օտտավան Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկին (ԵՎԶԲ) կտրամադրի մոտ 435 մլն կանադական դոլարի (մոտ 271 մլն եվրո) նոր վարկային երաշխիքներ՝ էներգետիկ անվտանգությանն աջակցելու համար, այդ թվում՝ ձմռանը գազի ձեռքբերման և էլեկտրաէներգիայի դեֆիցիտի ժամանակ դրա արտադրության նպատակով։ Բացի այդ, Կանադան Ուկրաինայի վերականգնման համար կտրամադրի ընդհանուր 200 մլն կանադական դոլարի (մոտ 125 մլն եվրո) արտոնյալ վարկեր։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
