«Իրանը ձգձգում է հակամարտությունը՝ հույս ունենալով, որ դեմոկրատները կհաղթեն»․ Թրամփ
![]() Իրանը փորձում է ձգձգել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը՝ հույս ունենալով, որ դեմոկրատները կրկին կվերադառնան իշխանության։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք փորձում են անել ամեն ինչ՝ ինձնից ազատվելու համար, որովհետև կարծում են, որ դեմոկրատները փաստացի թույլ կտան իրենց միջուկային զենք ունենալ։ Նրանք միջուկային զենք չեն ունենա»,- ասել է Թրամփը՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Սպիտակ տան ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ եթե նախկինում իր ձեռնարկած քայլերը չլինեին, Թեհրանն արդեն կարող էր միջուկային զենք ունենալ։ Նա կրկին հիշեցրել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու իր որոշման մասին։ «Ես դադարեցրի երբևէ տեսածս ամենավատ համաձայնագրի՝ [ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք] Օբամայի միջուկային գործարքի գործողությունը։ Ի՜նչ սարսափելի համաձայնագիր էր։ Դա միջուկային զենք ձեռք բերելու ճանապարհ էր»,- նշել է Թրամփը։ Նշենք, որ ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
