«Կարմիր Խաչ»-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում լարվածության սրումը
![]() Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է արել անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում լարվածության սրումը՝ նշելով տարածաշրջանում հակամարտության հետագա ընդլայնման և ծանր մարդասիրական իրավիճակի վատթարացման ռիսկը, ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։ «Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերջին սրացումը, որը ազդում է Եմենի և Սաուդյան Արաբիայի վրա, սպառնում է ավելի խորացնել հակամարտությունը տարածաշրջանում: Եթե այս իրավիճակը չվերահսկվի, այն կարող է վատթարացնել միլիոնավոր մարդկանց համար արդեն իսկ աղետալի մարդասիրական իրավիճակը», - ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչը: «Մենք վախենում ենք, որ շարունակական մարտերը կհանգեցնեն մահերի և վնասվածքների աճի, բնակչության տեղահանման և կենսական ծառայությունների ու ենթակառուցվածքների, այդ թվում՝ առողջապահության, ջրի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարման աղետալի խափանումների», - ասելէ նա։ Սպոլյարիչն ընդգծել է, որ պետք է անընդհատ ձեռնարկվեն կոնկրետ քայլեր՝ քաղաքացիական բնակչությանը և կենսականորեն կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար։ Երեքշաբթի առավոտյան Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Եմենից եկած հարձակումների հետևանքով հարվածներ են հասցվել երկրի հարավում գտնվող բնակեցված տարածքներում գտնվող թագավորության էներգետիկ օբյեկտներին։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
