Իսրայելի պաշտպանության նախարարը կրկին սպառնացել է Իրանին
![]() Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կրկին սպառնացել է հզոր հարվածներ հասցնել, եթե Իրանը հանկարծ որոշի որևէ կերպ հարձակվել հրեական պետության վրա։ «Հաշվի առնելով այն հնարավորությունը, որ Իրանում, «տնտեսական խեղդման» և ուժեղագույն ճնշման պայմաններում, կարող են որոշել գործողություններ ձեռնարկել Իսրայելի դեմ, ես կրկին նախազգուշացնում եմ Իրանի ղեկավարությանը․ Իսրայելի դեմ ցանկացած հարձակում՝ անկախ պատճառից և այն վայրից, որտեղից այն կիրականացվի, կստանա հզոր պատասխան», - հայտարարել է Կացը։ Նախարարի խոսքով՝ Իրանին կհասցվեն երբևէ չտեսնված ծանր հարվածներ, այդ թվում՝ առանցքային էներգետիկ օբյեկտներին, որոնք ռեսուրսներով և հնարավորություններով ապահովում են Իրանի ռազմական ենթակառուցվածքը։ Կացը հավելել է, որ վարչապետի և պաշտպանության նախարարի ցուցումների համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) գտնվում է լիակատար մարտական պատրաստության վիճակում և պատրաստ է կատարել իր առջև դրված առաջադրանքները։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
