«Լոս Անջելեսում փորձել են կողոպտել Տարանտինոյի առանձնատունը»․ #NYP
1049
Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2026 թ., 12:55
![]() Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է անհայտ անձի, որը փորձել է կողոպտել Հոլիվուդ Հիլզ շրջանում գտնվող առանձնատունը, որը, ըստ առկա տեղեկությունների, պատկանում է ռեժիսոր Քվենթին Տարանտինոյին։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։ Իրավապահների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ի ցերեկը։ Տղամարդը ներխուժել է Մալհոլանդ Դրայվից վերև գտնվող եռահարկ տան երկրորդ հարկ։ Նշվում է, որ կասկածյալին նկատել է տարածքում աշխատող այգեպանը։ Նրա նկարագրությամբ՝ կասկածյալը մոտ 35 տարեկան տղամարդ է։ Նշվում է, որ ոստիկանության ժամանման պահին ենթադրյալ գողն արդեն փախել էր։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
