«ԱՄՆ չափահաս քաղաքացիները 5 հազարական դոլար կստանան, եթե հաղթեն հանրապետականները»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ԱՄՆ յուրաքանչյուր չափահաս քաղաքացու 5 հազարական դոլար վճարել, եթե հանրապետականները նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքում պահպանեն իրենց դիրքերը Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Թրամփն այս հայտարարությունն արել է Թեքսաս նահանգի Դալաս քաղաքում կայացած Հանրապետական կուսակցության համագումարում իր ելույթի ժամանակ։ «Եթե հանրապետականները հաղթեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում, ապա մեր անհավանական տնտեսական հաջողության շնորհիվ ես Միացյալ Նահանգների յուրաքանչյուր չափահաս քաղաքացու կվճարեմ 5 հազար դոլարի չափով դիվիդենդներ», - ասել է նախագահը։ «Միակ սահմանափակումն այն է, որ այդ դիվիդենդները պետք է ծախսվեն ԱՄՆ-ում», — հավելել է Թրամփը։ «Մենք չենք ցանկանում, որ դուք մեկնեք Կանադա և այնտեղ ծախսեք այդ գումարը։ Մենք չենք ցանկանում, որ դուք մեկնեք Չինաստան, Գերմանիա... Դուք պետք է այդ գումարը ծախսեք ԱՄՆ-ում»,- ասել է նա։ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի նոյեմբերի 3-ին։ Դրանց արդյունքում ամբողջությամբ կձևավորվի Ներկայացուցիչների պալատի կազմը, ինչպես նաև Սենատի անդամների մի մասը։ Բացի այդ, բազմաթիվ նահանգներում կանցկացվեն նահանգապետի ընտրություններ։
|

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
