«Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում տեղակայված մի քանի ինքնաթիռի»․ #CBS
973
Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2026 թ., 10:19
![]() Գիշերը Իրանի հասցրած հարվածների հետևանքով Հորդանանում գտնվող ԱՄՆ «Մուվաֆֆաք Սալթի» ավիաբազայում տեղակայված ամերիկյան մի քանի ռազմական ինքնաթիռ է վնասվել։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է CBS հեռուստաալիքի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Ինչպես նշել է Ջեյքոբսը, ամերիկյան A-10 Thunderbolt II գրոհիչներից մեկը հարվածի է ենթարկվել և կորցրել է թևը։ Բացի այդ, F-15 կործանիչներից մոտ ութը թեթև վնասվածքներ են ստացել, բայց վերադարձվել են շարք։ Նա նշել է, որ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը հարձակումը հետ մղելու համար կիրառել են ավելի քան 30 «Patriot» հրթիռ։ «Գիշերվա ընթացքում հասցված վնասը ԱՄՆ-ի կողմից իրանական հինգ լցանավերի վրա իրականացված հարձակման հետևանքն էր», - եզրափակել է լրագրողը։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
