«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան
![]() «ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն կարող ես վերականգնել ՀՀ քաղաքացիությունը»,- այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ «Մենք վերաարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը։ ՀՀ քաղաքացիությունը հերթական գործարք չէ, որ մի օր որոշես ունենալ ՀՀ քաղաքացիություն, հաջորդ օրը՝ ոչ․․․ Գործող օրենսդրության մեջ, երբ մարդուն կարող ենք ՀՀ քաղաքացիություն շնորհել, հաջորդ օրը նա կարող է դիմել ու դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը, իհարկե, սա զարտուղի ճանապարհներով տարբեր երկրներում տարբեր հարցեր լուծելու առերևույթ մղումներ է ենթադրում կամ գոնե մեզ մոտ կասկած է հարուցում»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացիությունից զրկելը միայն անձնագրից զրկելու գործընթաց չէ, այլ պետություն–քաղաքացի կապերը խզելու մասին է։ ՆԳՆ նախարարը նաև տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիության շնորհման դեպքում՝ առաջարկվում է սահմանել 250 հազար դրամ, իսկ դադարեցման դեպքում՝ 1 մլն 500 հազար դրամ պետական տուրք։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
