«Իսրայելը հունիսի 26-ից ի վեր 7 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը». Լիբանանի բանակ
![]() Իսրայելի զորքերի կողմից Լիբանանի հարավում հրադադարի ռեժիմի խախտումների թիվը, Վաշինգթոնում հունիսի 26-ին ստորագրված շրջանակային համաձայնագրից ի վեր, գերազանցել է 7,7 հազարը։ Այս մասին ասվում է Լիբանանի բանակի հրամանատարության հայտարարության մեջ, հաղորդում է ТАСС-ը։ «Օկուպացիոն ուժերի բազմակի հարձակումները, հատկապես վերջին օրերին Նաբաթիա նահանգում, հանգեցրել են խաղաղ բնակչության նոր տեղահանության ալիքի հարավային շրջաններից, որոնք սահմանվել էին որպես անվտանգության գոտիներ», — նշվում է հայտարարության մեջ։ Ռազմական հրամանատարությունն ընդգծում է, որ Իսրայելի գործողությունները «խաթարում են վստահությունը լիբանանյան բանակի նկատմամբ թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հանրության աչքում»։ Հայտարարության մեջ հերքվում են իսրայելական կողմի պնդումները, թե Լիբանանի զինված ուժերը չեն կարողացել կատարել իրենց վրա դրված առաքելությունը՝ ապահովելու անվտանգությունը այսպես կոչված փորձնական գոտիներում։ |

Քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին հարցը (տեսանյութ)
5813:00
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
8012:24
«Մանախի գործով 503․1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դրել եմ օրակարգում»․ Աննա Ծառուկյան
9010:48
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել
13010:18
«2021-ի հոկտեմբերի 6-ը՝ Դիլիջանում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9209:36
Աշոտ Մինասյանն ազատվել է կալանքից
9009:30
