Մեծ Բրիտանիայում երկու օրում ավելի քան 1900 չվերթ է չեղարկվել
998
Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2026 թ., 16:01
![]() Մեծ Բրիտանիայի օդային երթևեկության կառավարման համակարգում տեղի ունեցած խափանումը երկու օրվա ընթացքում երկրում ավելի քան 1900 չվերթի չեղարկման է հանգեցրել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում կատարելով ավիացիոն տեղեկատվության վերլուծությամբ զբաղվող Cirium ընկերության տվյալներին։ Թեև տեխնիկական խնդիրը լուծվել է, չվերթների հետ կապված քաոսը շարունակվում է արդեն երկրորդ օրը։ Բացի այդ, մի շարք չվերթներ նաև ուշացել են, ինչն անհարմարություն է պատճառել տասնյակ հազարավոր ուղևորների։ Մեծ Բրիտանիայում օդային երթևեկության կառավարումն իրականացնող National Air Traffic Services (NATS) ընկերության ղեկավար Մարտին Ռոլֆը բացառել է կիբերհարձակման հավանականությունը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն կանցկացվի։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
