ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մի շարք հրամանագրեր, այդ թվում՝ Կանադայից մոտոցիկլետների, կաթնամթերքի, ոչ ալկոհոլային գարեջրի և մի շարք ալկոհոլային խմիչքների ներմուծումն արգելելու մասին։ «Կանադայից որոշ ապրանքներ, որոնք նշված են սույն հայտարարության հավելվածում, 2026 թվականի սեպտեմբերի 29-ի՝ արևելյան ժամանակով ժամը 00:01-ից չեն կարող ներմուծվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթղթում։ Բացի այդ, սեպտեմբերի 15-ից ԱՄՆ վարչակազմը լրացուցիչ 50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանում կանադական պանրի, պողպատի, ալյումինի, թղթի, կահույքի, լուսատուների և այլ ապրանքների նկատմամբ։ Սպիտակ տունը նաև վերանայել է արդեն գործող մաքսատուրքերը։ Նշենք, որ երեկ ուժի մեջ են մտել ԱՄՆ-ից Կանադա արտահանվող որոշ ապրանքների նկատմամբ Կանադայի սահմանած մաքսատուրքերը։ Այդ միջոցները պատասխանն էին օգոստոսի 22-ին կանադական որոշ ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած 50 տոկոսանոց մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուն։ Դրան նախորդել էր Օտտավայի և Վաշինգթոնի միջև առևտրային բանակցությունների ձախողումը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
