Ավելի քան 100 մլն ռուբլի՝ շքեղ հարսանիքի համար
![]() Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության նախկին ղեկավար Արսեն Կանոկովի որդին ավելի քան 100 մլն ռուբլի է ծախսել հարսանիքի վրա, որին ներկա են եղել 620 հյուրեր։ Mash թելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ հարսանիքի համար վարձակալել են Ridada-ի ռեզիդենցիան, սակայն 2000 քմ տարածքը քիչ է եղել, և ստիպված են եղել լրացուցիչ վրան կառուցել։ Տարածքի նախապատրաստումը տևել է երկու շաբաթ՝ օրական 100 հազար ռուբլի արժեքով, իսկ միայն վարձակալության համար ծախսվել է առնվազն 1,5 մլն ռուբլի։ Դեկորների համար ծախսվել է մոտ 50 մլն ռուբլի։ Սրահը զարդարել են թարմ ծաղիկներով, ամբողջությամբ ձևավորել են 40 մետրանոց անցուղին, իսկ մեկ սեղանի ձևավորման արժեքը կազմել է մոտ 80 հազար ռուբլի։ Եվս 8 մլն ռուբլի ծախսվել է ռեստորանի ճաշացանկի վրա, որը ներառել է ալկոհոլային թանկարժեք խմիչքներ, ձուկ, միս և խորտիկներ։ Մոտ 2 մլն ռուբլի էլ հատկացվել է VIP սպասարկմանը, որի շրջանակում յուրաքանչյուր խմբի համար առանձին մատուցող է եղել։ Հարսանիքի նկարահանումներն իրականացրել են հինգ լուսանկարիչներ՝ յուրաքանչյուրի հետ մեկական օգնական։ Մեկ լուսանկարչի ծառայության արժեքը կազմել է 100-170 հազար ռուբլի։ Եվս 20 մլն ռուբլի վճարվել է արտիստներին։ Հարսանիքին ելույթ են ունեցել Navai-ն, Աննա Աստին, Մագամետ Ձիբովը և այլ կատարողներ։ Կին հյուրերին նվիրել են Dolce & Gabbana-ի հավաքածուներ։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
