Ռուբիոն՝ Մոսկվայում և Կիևում անցկացված բանակցությունների մասին
![]() ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած վերջին այցերի ընթացքում ունեցած շփումները բովանդակալից են եղել։ «Դրանք բովանդակալից էին։ Ես չէի ցանկանա գնահատական տալ այդ բանակցություններին՝ դրանք լավ կամ վատ, արդյունավետ կամ անարդյունավետ անվանելով»,- լրագրողներին ասել է Ռուբիոն։ Պետքարտուղարը նշել է, որ հանդիպումների ընթացքում կողմերը նոր գաղափարներ են ներկայացրել, իսկ ընդհանուր առմամբ այցը հնարավորություն է տվել վերականգնել Ուկրաինայի հարցով շփումները՝ ամիսներ տևած դադարից հետո։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «սա բարդ հակամարտություն է». «Վերջին շրջանում մենք կողմերի կողմից փոխզիջումների գնալու մեծ պատրաստակամություն չենք տեսել»։ Ռուբիոն նաև հիշեցրել է, որ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը ունեն որոշակի «կարմիր գծեր», որոնք չեն ցանկանում հատել։ «Դեռ շատ աշխատանք կա անելու»,- եզրափակել է Ռուբիոն։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
