Իսրայելում հայտարարել են «բրիտանական մանդատի» ավարտի մասին և կոչ արել արտաքսել դեսպանին
![]() Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը կոչ է արել Մեծ Բրիտանիայի դեսպանին արտաքսել երկրից։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։ «Արտաքսե՛լ Բրիտանիայի դեսպանին այսօր երեկոյան։ Մենք ոտքեր սրբելու լաթ չենք դառնա մի երկրի կառավարության համար, որը փորձում է փրկվել տնտեսական ու սոցիալական կործանումից՝ հարձակումներ գործելով հրեաների և Իսրայել պետության վրա։ Բրիտանական մանդատը Իսրայելում ավարտվել է»,- գրել է նա։ Իր հերթին, Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը X-ի իր էջում գրել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Իսրայելը Ֆոլկլենդյան կղզիները ճանաչի որպես «օկուպացված տարածք, որը բրիտանացիները բռնի կերպով խլել են արգենտինացիներից»։ Նրանք այսպես են արձագանքել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերի նկատմամբ Մեծ Բրիտանիայի կողմից հնարավոր պատժամիջոցներ սահմանելու մասին հաղորդագրություններին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
