Լիբանանում հայտնել են Իսրայելի հարվածների հետևանքով 11 զոհի մասին
908
Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2026 թ., 11:37
![]() Վաղ առավոտյան Իսրայելի կողմից Լիբանանի հարավում գտնվող Քֆար Ռումման քաղաքի ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա, հայտնում է Լիբանանի պետական լրատվական գործակալությունը (NNA)։ Լրատվամիջոցի տվյալներով՝ քաղաքում ավերվել է եռահարկ շենք, որտեղ զոհվել է 9 մարդ, ևս 5-ը վիրավորվել են։ Հարձակման է ենթարկվել նաև բուժաշխատողների մեքենան, որի հետևանքով զոհվել է 2 բուժաշխատող։ Նշենք, որ վերջին օրերին Իսրայելն ակտիվացրել է Լիբանանի հարավի ռմբակոծությունները՝ չնայած հունիսին հաստատված հրադադարին, որը պետք է դադարեցներ իսրայելական զինուժի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև մարտերը։ Կիրակի Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 7 մարդ էր զոհվել։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
