Իրանն ու Օմանը համաձայնության են եկել
![]() Իրանն ու Օմանը առաջիկա օրերին կհայտարարեն Հորմուզի նեղուցով անցման համաձայնեցված միջանցքի մասին, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային: Նա նաև ասել է, որ առաջիկա օրերին Հորմուզի նեղուցից դուրս կսահմանվի արգելված գոտի։ Նրա խոսքով՝ ցանկացած նավ, որն առանց Թեհրանի հետ համաձայնեցման մուտք կգործի այդ տարածք, կներառվի պատժամիջոցների ցանկում։ Ռեզային հստակեցրել է, որ գոտին «սկսվելու է ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակման գծից և տարածվելու է մինչև Պարսից ծոցի որոշ հատվածներ»՝ ընդգրկելով տարածքը մինչև բեռնման նավահանգիստները։ Նա նաև վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցն «ամբողջությամբ փակ է և գտնվում է Իրանի զինված ուժերի վերահսկողության տակ»՝ ԱՄՆ նախագահի հակառակ հայտարարություններն անվանելով սուտ։ Միաժամանակ Ռեզային շեշտել է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցը բացելու որևէ պարտավորություն չի ստանձնի, եթե Վաշինգթոնը չդադարեցնի սպառնալիքներն ու ագրեսիան և չվերականգնի Իրանի վստահությունը իր նկատմամբ։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
