Հռոմի պապը կոչ է արել Ուկրաինայի հարցով բացել դիվանագիտության ճանապարհը
![]() Հռոմի Լեո 14-րդ պապը հույս է հայտնել կոնկրետ արդյունքների հասնել Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման ջանքերում և կոչ է արել բացել ճանապարհը դեպի դիվանագիտություն։ Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպեց ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Բանակցությունները տևեցին մոտ երեք ժամ։ Ռուսական կողմից մասնակցեցին նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Կիրիլ Դմիտրիևը՝ նախագահի հատուկ ներկայացուցիչը արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով, ինչպես նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավարը։ Իսկ այսօր էլ ԱՄՆ բանագնացները Կիևում հանդիպում են Ուկրաինայի նախագահ Զելենսու հետ: «Հուսով եմ, որ այս օրերին բանակցությունները վերսկսելու ուղղությամբ գործադրվող ջանքերը կտան կոնկրետ արդյունքներ և կբացեն դիվանագիտության համար տարածք», - ասել է Հռոմի պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
