«Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների սրման դեպքում ՆԱՏՕ-ն չի աջակցի Թուրքիային»․ Զախարովա
![]() ԱՄՆ-ի կողմից լիովին վերահսկվող Հյուսիսատլանտյան դաշինքը Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների սրման դեպքում չի աջակցի Թուրքիային, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՆԱՏՕ-ի գործողությունները թելադրվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, իսկ Թրամփի օրոք, կարծում եմ, դա վերածվել է մոլուցքի, որ ԱՄՆ-ի և Իսրայելի դաշինքի մակարդակը բացարձակ արտասովոր է։ Սակայն խնդիրն այն է, որ սա դաշինքի առանձնահատուկ տեսակ է՝ բառացիորեն երկու երկրների լիակատար միասնություն, հատկապես անվտանգության և միջազգային քաղաքականության ոլորտներում», - ասել է Զախարովան RT-ին տված հարցազրույցում։ Պատասխանելով այն հարցին, թե Իսրայելի հետ հարաբերությունների սրման դեպքում Անկարան կկարողանա՞ հույս դնել դաշինքի աջակցության վրա, Զախարովան նշել է, որ վճռորոշ խոսքը Վաշինգթոնինն է։ «Այս հարցի պատասխանը կտա ԱՄՆ-ն, որը ոչ միայն վճռորոշ ձայն ունի, այլ, այսպես ասած, ղեկավարում է ՆԱՏՕ-ի բոլոր գործերը։ Արդյո՞ք ԱՄՆ-ը թույլ կտա ՆԱՏՕ-ին գործողություններ ձեռնարկել մի երկրի դեմ, որին համարում են ոչ միայն իրենց ամենամոտ դաշնակիցը, այլև ավելին», — եզրափակել է դիվանագետը։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
