Տորոնտոյում ուժեղ փոթորիկն ավերել է մարզադաշտը
993
Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2026 թ., 13:13
![]() Չորեքշաբթի Տորոնտոյում տեղի ունեցած ուժեղ փոթորիկը լրջորեն վնասել է մարզադաշտը։ Փոթորիկն այնքան ուժեղ է եղել, որ տրիբունաները վերածվել են մետաղի և պլաստիկի կույտի, չնայած այդ կառույցները պետք է չափազանց դիմացկուն լինեին։ Նշենք, որ ամեն ինչ սկսվել է սովորական ամպրոպից։ Քամին աստիճանաբար ուժգնացել է, և դրա արագությունը հասել է ժամում 100 կիլոմետրի։ Մոլեգնող տարերքը տապալել է ծառերը, պոկել փողոցների լուսավորության սյուները, պոկել շենքերի տանիքները։ Այնուհետև քաղաքը կարկտահարության է ենթարկվել։ Գոլֆի գնդակի չափի սառցակտորները կոտրել են խանութների ցուցափեղկերը, մեքենաների դիմապակիներն ու տանիքները։ Փոթորկի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, իսկ քաղաքային ճանապարհները ջրի տակ են անցել։ |

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
121Երեկ, 19:18
Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
17413.11.2026, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
16213.11.2026, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
35613.11.2026, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
30913.11.2026, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
15213.11.2026, 11:48
