«ԵՄ-ն միացել է Իրանի տնտեսական մեկուսացմանն ուղղված ԱՄՆ-ի գործողությանը»․ Բեսենթ
![]() Եվրոմիությունը միանում է Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու գործողությանը, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Եվրոմիությունը պաշտոնապես միացել է «Տնտեսական մեկուսացում» գործողությանը, և մենք բարձր ենք գնահատում նրա վճռական դիրքորոշումը», - գրել է Բեսենթը X սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ միասին մտադիր է թույլ չտալ, որպեսզի Իրանը «օգտագործի համաշխարհային ֆինանսական համակարգը՝ իր միջուկային հավակնությունների, սպառազինությունների ստեղծման ծրագրերի և ահաբեկչական դաշանակից զինված խմբավորումների ֆինանսավորման համար»։ «Աշխարհը հստակ ուղերձ է հղում Իրանի ռեժիմին․ մենք չենք կանգնելու, քանի դեռ չենք կտրել մնացած բոլոր ֆինանսական ուղիները», — հավելել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։ Իրանը երկար տարիներ գտնվում է ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների ներքո, սակայն օգոստոսին Վաշինգթոնը սկսել է «Տնտեսական մեկուսացում» գործողությունը՝ երկիրը ֆինանսական առումով էլ ավելի մեկուսացնելու նպատակով՝ փորձելով ստիպել նրան զիջումների գնալ արդեն վեցերորդ ամիսը շարունակվող հակամարտությունում։
|

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
