ԱՄՆ-ում ՀՀ-ի քաղաքացին դատապարտվել է 2 տարի 2 ամիս ազատազրկման՝ ամերիկյան սարքավորումներ ՌԴ մատակարարելու համար
![]() ԱՄՆ Թեքսաս նահանգի Օսթին քաղաքի դաշնային դատարանը Հայաստանի քաղաքացի Կամո Կիրակոսյանին դատապարտել է 2 տարի 2 ամիս ազատազրկման՝ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու և ԱՄՆ-ից ռուսական ընկերություն սարքավորումներ մատակարարելու համար։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի օգոստոսը Կիրակոսյանը հանդես է եկել որպես միջնորդ՝ ձեռք բերելով ամերիկյան արտադրանքի, այդ թվում՝ կիսահաղորդիչների արտադրության մեջ օգտագործվող բաղադրիչներ և դրանք վերավաճառելով ռուսական կողմին։ Կիրակոսյանն ամերիկյան ընկերություններին ներկայանում էր որպես Հայաստանում գործող գնորդ՝ թաքցնելով ապրանքների վերջնական ստացողներին։ Գործի նյութերի համաձայն՝ նա համագործակցել է ռուսական «Вакуум.ру» ընկերության հետ։ Նա ձերբակալվել է Գերմանիայում՝ 2024 թվականին և 2025 թվականի օգոստոսին արտահանձնվել ԱՄՆ-ին։ Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ սա վերջին չորս տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
