Իրանը հայտնել է ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով 18 զոհի մասին
![]() Առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 142-ը վիրավորվել օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով, հայտնել է Իրանի նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրը։ X հարթակում կատարած գրառման մեջ նա նշել է, որ վիրավորների թվում 61 կին և 18 տարեկանից փոքր 44 անձ կա, իսկ զոհերի թվում՝ երկու կին և մեկ երեխա։ Ավելի վաղ՝ սեպտեմբերիի 2-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը հարվածներ էին հասցրել Իրանի ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ որպես պատճառ նշելով «Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և ամերիկացի զինծառայողների դեմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերջին հարձակման փորձերը»։ Իրանն ի պատասխան հարձակումներ է իրականացրել Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան ռազմակայանների ու օբյեկտների ուղղությամբ։ |

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
121Երեկ, 19:18
Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
17413.11.2026, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
16213.11.2026, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
35613.11.2026, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
30913.11.2026, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
15213.11.2026, 11:48
