«Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի սեփական քաղաքացիների դեմ»․ Զախարովա
![]() Հայաստանի կողմից Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը կազդի ոչ միայն երկու երկրների հարաբերությունների, այլև սեփական քաղաքացիների վրա։ Այս մասին Life.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզային ռեժիմ մտցնի, ապա դա կանի ոչ թե մեր դեմ, այլ իր սեփական քաղաքացիների դեմ։ Դա կանդրադառնա նաև, չեմ կարող նույնիսկ ասել՝ մեր երկրում հայկական սփյուռքի վրա, որովհետև մենք, ճիշտ է, այս համատեքստում մարդկանց չենք բաժանում, այլ Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնք Հայաստանում հսկայական թվով հարազատներ ունեն»,-ասել է դիվանագետը։ Զախարովայի խոսքով՝ այդ պատճառով նման որոշումը կանդրադառնա այն մարդկանց վրա, ովքեր Հայաստանի հետ կապված են բարեկամական և ընտանեկան կապերով, հայկական մշակույթով և պատմությամբ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը վիզային ռեժիմի հնարավոր փոփոխությունը կապել է հենց Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացների հետ։ «Պետք է պարզապես հիշել, որ դա արվելու է ոչ թե մեր դեմ, այլ այն մարդկանց դեմ, ովքեր Հայաստանն ընկալում են որպես իրենց պատմական հայրենիք, ովքեր կապեր ունեն Հայաստանի հետ և որոնք արյամբ ու ոգով հայկական մշակույթի ու հայկական պատմության մասն են»,- նշել է նա։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
