Նեթանյահուն Գազայում աղմկահարույց հայտարարություններ է տարածել
![]() Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի դիրքեր՝ այսպես կոչված «Դեղին գծի» մոտ և հանդես եկել քաղաքական հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Իսրայելը վերահսկում է Գազայի հատվածի 60%-ը և մտադիր չէ նահանջել իր դիրքերից։ Վարչապետը Գազայի հատված այցելել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի, Հարավային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Յանիվ Ասորի և 99-րդ դիվիզիայի հրամանատար, բրիգադի գեներալ Էլադ Զուրիի ուղեկցությամբ։ Նեթանյահուն տեղեկացվել է «Դեղին գծի» մոտ օպերատիվ իրավիճակի մասին և տեղեկացվել բանակի կողմից սպառնալիքներին դիմակայելու և Գազայի հատվածի սահմանի մոտ գտնվող բնակավայրերը պաշտպանելուն նախապատրաստվելու քայլերի մասին։ «Մենք վերահսկում ենք այս տարածքը։ Մենք չենք նահանջում։ Մենք մնում ենք այս գծում, մենք վերահսկում ենք Գազայի հատվածի 60%-ը, և դա դեռ ամենը չէ, քանի որ մենք վերացնում ենք մեզ սպառնացող ահաբեկիչներին, և դա անում ենք անընդհատ»,- հայտարարել է Նեթանյահուն։ Վարչապետը նաև մեկնաբանել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ղեկավար Մուային ալ-Արաբիդի գերեվարումը։ Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը կշարունակի անել հնարավոր ամեն ինչ՝ իր հիմնական նպատակներին հասնելու համար՝ ՀԱՄԱՍ-ին զինաթափել և Գազայի հատվածը ապառազմականացնել։ «Գազան այլևս սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի համար։ Այս նպատակն արդեն մեծ մասամբ իրականացված է։ Աշխատանքը դեռ պետք է ավարտվի, և մենք այն կավարտենք»,- հայտարարել է վարչապետը։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
