ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
![]() ԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների համար ժամանակավոր ազատականացված պայմանների սահմանմանը՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների ֆոնին երկրի տնտեսությանն աջակցելու համար։ Համաձայնեցված միջոցառումները նախատեսում են ապրանքների լայն շրջանակի ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր վերացում, այդ թվում՝ առանձին գյուղատնտեսական ապրանքների համար՝ սակագնային քվոտաների շրջանակում։ Խորհրդի հաղորդագրության մեջ նշվում է, որ այս միջոցառումները կազատականացնեն դեպի ԵՄ հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ը։ Բրյուսելում նշել են, որ այս միջոցառումները կգործեն կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի և կվերաբերեն Հայաստանի կողմից Ռուսաստան թարմ մրգերի, բանջարեղենի ու բուսական արտադրանքի արտահանման գրեթե 99%-ին, ինչպես նաև ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքների արտահանման ավելի քան 91%-ին։ Ակնկալվում է, որ Եվրոխորհրդարանը փաստաթուղթը կհաստատի սեպտեմբերյան լիագումար նիստում, որից հետո ԵՄ խորհուրդը վերջնականապես կհաստատի կանոնակարգը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
