«Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները փորձագիտական գնահատական են պահանջում»․ Պուտին
![]() Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները փորձագիտական գնահատական են պահանջում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այն նույնպես իր պատմությունն ունի։ Նիկոլ Վովաևիչը [Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետը] համարում էր, որ ՀԱՊԿ-ն պետք է պաշտպանի սահմանի որոշակի հատվածներ։ Իսկ ՀԱՊԿ-ի բոլոր անդամներն ասում էին. «Ոչ, որոշակի հատվածներ պաշտպանելը բոլորովին այլ հարց է»։ Չէ՞ որ սահմանի սահմանազատում չկա։ Սահմանի վերաբերյալ որևէ պայմանագիր չկա, չի էլ եղել։ Եվ հիմա էլ չկա։ Ադրբեջանը կարծում է, որ սահմանն անցնում է մեկ այլ հատվածով, մինչդեռ Հայաստանը կարծում է, որ այն անցնում է մեկ այլ հատվածով։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք իսկապես փորձագիտական գնահատական են պահանջում», - նշել է պետության ղեկավարը։ Նա նշել է, որ քանի դեռ պայմանագիրը ստորագրված չէ, մնում են հարցեր, թե ՀԱՊԿ-ի շրջանակում ինչպես պետք է կառուցել այդ հարաբերությունները։ Պուտինը նշել է, որ սպասում է Հայաստանի վարչապետին Մոսկվայում, որտեղ մտադիր է բարձրացնել նաև այս թեման։ |

«Քննչականն ու ՊԵԿ-ը ձեռք ձեռքի բռնած դարձել են իշխանության ձեռքի նոր պատժիչ զույգը»․ Ագնեսա Խամոյան (լուսանկար)
3414:00
«Շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի այս պատմական պատասխանատվությունը»․ Խալաֆ Խալաֆով
6713:54
«Հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև 44-օրյա պատերազմի մասին նոր բան ասելու չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5713:31
«Կառավարության փիառ-միջոցառումների իրական հետևանքները»․ Դավիթ Գալստյան
7113:30
«Հ1-ի բացատրությունը էժանագին կռուտիտ էր»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
6813:06
«Որևիցե ազդակ չունենք, որ գազի գինը թանկանալու է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6512:54
