Նեպալի ողբերգության զոհերի թիվը հասել է 1050-ի, 4000 մարդ անհետ կորած է
![]() Օգոստոսի 26-ին Նեպալի՝ Չինաստանի հետ սահմանակից Ռասուվա շրջանում տեղի ունեցած հսկայական սելավային հոսքի հետևաքով վերջին տվյալներով զոհվել է 1050 մարդ, իսկ մոտ 4000 մարդ համարվում է անհետ կորած։ Ավելի քան 11 000 մարդ փրկվել է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն լեռնային տեղանքը, ավերված ճանապարհներն ու կամուրջները և հսկայական քանակությամբ ցեխն ու քարերը խիստ դժվարացնում են աշխատանքը։ Փրկարարները ծանր տեխնիկա, ուղղաթիռներ և էքսկավատորներ են օգտագործում՝ հազարավոր անհետ կորած մարդկանց գտնելու համար: Չինաստանից և Հնդկաստանից ժամանած մասնագետների օգնությամբ նրանք ժամանակավոր կամուրջներ են կառուցել հեռավոր շրջաններ հասնելու համար: Էքսկավատորների միջոցով նրանց հաջողվել է մաքրել հիդրոէլեկտրակայանների ավերակները՝ 300 աշխատողի փրկելով խցանված թունելներից։ «Փրկարարական գործողությունների թիրախում գտնվող փլուզված հիդրոէլեկտրակայաններում առնվազն 639 մարդ է մնում: Զոհերի թիվը հասել է 1050-ի, մինչդեռ մոտավորապես 4000 մարդ անհետ կորած է համարվում, այդ թվում՝ 583 օտարերկրյա քաղաքացի», - հաղորդել է Նեպալի աղետների կառավարման գործակալությունը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախնական գնահատականների համաձայն՝ ջրհեղեղները թողել են առնվազն 2.2 միլիոն տոննա բեկորներ, այդ թվում՝ շենքերի մասեր, ժայռեր և նստվածքներ: Կազմակերպությունը նշել է, որ բեկորների քանակը ցույց է տալիս ավերածությունների մասշտաբները և այն մարտահրավերները, որոնց համայնքները բախվում են տները, ճանապարհները և հասարակական տարածքները մաքրելու և վերակառուցման աշխատանքները սկսելու ընթացքում: |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48
