«Հայաստանի կառավարության ձգտումն՝ անդամակցել Եվրոմիությանը, բարդություններ է ստեղծում». Պուտին
![]() Հայաստանի կառավարության ձգտումն՝ անդամակցել Եվրոմիությանը, օրինական իրավունք է, սակայն դա բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության պատճառով: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ռուսաստանը պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, հայտարարել է Պուտինը: Նա կոչ է արել հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել հանրապետությունում՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրությունների հարցի վերաբերյալ։ Պուտինի խոսքով՝ Հայաստանի կողմից մեկ այլ կազմակերպության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը կհամարվի գործող կազմակերպությունից դուրս գալու հայտարարություն: Մոտ մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 24-ին, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մոտ ապագայում պաշտոնական դիմում կներկայացնի Եվրոմիությանն անդամակցելու համար: Նա այս փուլը որակել է՝ որպես հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն: |

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
6415:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
11914:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12013:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8913:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11012:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
11611:42
