«ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղացել Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման գործում»․ Ալիև
![]() Միավորված ազգերի կազմակերպությունը որևէ դեր չի ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն առնչվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի կատարման գործում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «ՇՀԿ+» ձևաչափի հանդիպման ժամանակ։ «1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը կատարվել են 30 տարի անց՝ երեք տարի առաջ։ Սակայն, ցավոք, ՄԱԿ-ը որևէ դեր չի ունեցել այդ բանաձևերի իրականացման գործում։ Ադրբեջանն ինքնուրույն է ամբողջությամբ վերականգնել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։ Իլհամ Ալիևը նշել է համապատասխան մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը, որոնք կապահովեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացումը հնարավորինս կարճ ժամկետներում։ «Եթե դա արվի, ապա ՄԱԿ-ի հեղինակությունը կբարձրանա, և կազմակերպության դերը հակամարտությունների կարգավորման գործում կամրապնդվի»,- նշել է Ադրբեջանի նախագահը։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
