«Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում 12 մարդ է զոհվել»․ Զելենսկի
![]() Գիշերը Ուկրաինայի ուղղությամբ ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ մեկ օտարերկրացի, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ մի շարք քաղաքներում և համայնքներում գիշերվանից շարունակվում է ռուսական հարձակման հետևանքների վերացման աշխատանքները։ «Հարձակման ընթացքում կիրառվել է մեծ քանակությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ։ Բորիսպոլում վնասվել է հինգհարկանի շենք։ Տարհանվել է 50 մարդ։ Հարվածներ են հասցվել նաև ձեռնարկություններին։ Ընդհանուր առմամբ, քաղաքում զոհվել է չորս մարդ, 13-ը՝ վիրավորվել», - հայտնել է Ուկրաինայի նախագահը։ «Բացի այդ, երեկոյից սկսած՝ շարունակվել են Օդեսայի և տարածաշրջանի ուղղությամբ հարվածները՝ կառավարվող ավիառումբերով և անօդաչու սարքերով։ Հազարավոր ընտանիքներ մնացել են առանց էլեկտրականության։ Այժմ աշխատանքներ են տարվում այն հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։ Կիևում երկաթուղային դեպոյին հարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ։ Գնդակոծության են ենթարկվել նաև Խերսոնի, Դոնեցկի, Զապորոժիեի, Խարկովի, Չեռնիգովի, Ժիտոմիրի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերը»,- հավելել է նա։ |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48
