«Իրանը կպատասխանի փոխադարձությամբ, եթե ԱՄՆ-ն վերադառնա ստանձնած պարտավորությունների կատարմանը»․ Փեզեշքիան
![]() Իրանը կշարունակի կատարել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն վերադառնա իր պարտավորությունների կատարմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների խախտումը արժանացել է Իրանի համաչափ պատասխանին։ Սակայն ես հստակ հայտարարում եմ՝ եթե ԱՄՆ-ն վերադառնա նշված փոխըմբռնման հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես անմիջապես կպատասխանի փոխադարձությամբ», - ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում նշել է նա։ Փեզեշքիանը հավելել է, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, Իրանը «միջազգային պարտավորություններն ու պայմանագրերը պահպանելու անթերի փորձ ունի և միշտ գործել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
