Բիշքեկում կայացել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
![]() Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշենք, որ այսօր Բիշքեկում կայանալու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հրապարակել է հանդիպման մանրամասները, գրում է Ermenihaber-ը։ Կողմերը քննարկել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։ Էրդողանը նշել է, որ հատկապես էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում Թուրքիայի և Ադրբեջանի իրականացրած համագործակցության քայլերի նշանակությունը տարածաշրջանում ստեղծված պայմաններում ավելի լավ է ընկալվում։ Նրա խոսքով՝ «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքի հիման վրա հարաբերությունների խորացումն ու զարգացումը բոլոր ոլորտներում կնպաստի երկու երկրների շահերին։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումը «կենարար ուժ» կհաղորդի տարածաշրջանին։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
