Նյու Յորքի կենտրոնում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա
![]() Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նյու Յորքի կենտրոնում գտնվող Թայմս Սքվերում կինը դանակով վիրավորել է երկու մարդու, որից հետո ոստիկանության աշխատակիցները կրակել և սպանել են նրան։ Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի տվյալներով՝ Քուինսի 49-ամյա բնակչուհին պայուսակից հանել է երկու խոհանոցային դանակ և հարվածել 68-ամյա տղամարդուն, որը մետրոյից դուրս գալուց հետո կնոջ հետ սպասում էր փողոցն անցնելու հնարավորությանը։ Մի քանի վայրկյան անց նա վիրավորել է նաև 32-ամյա մի կնոջ։ Երկու տուժածներն էլ հոսպիտալացվել են։ Կինը մահացել է, իսկ տղամարդու վիճակը գնահատվում է կայուն։ Միջադեպը տեղի է ունեցել One Times Square շենքի մոտ գտնվող ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ։ Associated Press-ը նշում է, որ դա քաղաքի ամենաշատ այցելվող և վերահսկվող վայրերից մեկն է։ Նշվում է, որ ոստիկանները մի քանի րոպե փորձել են համոզել նրան վայր դնել դանակները, ապա կիրառել են էլեկտրաշոկ, որը, սակայն, չի գործել։ Կինը, դանակները թափահարելով, շարժվել է ոստիկանների ուղղությամբ, որից հետո նրանք կրակ են բացել։ Ոստիկանության հանձնակատար Ջեսիկա Թիշը հայտնել է, որ կնոջ մոտ նախկինում արձանագրվել են հոգեկան խանգարման դրվագներ, սակայն նա երբևէ ձերբակալված չի եղել։ Ահաբեկչական շարժառիթի վերաբերյալ որևէ նշան չի հայտնաբերվել։ |

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևի ԱԱԾ շենքին (տեսանյութ)
30304.09.2026, 18:25
Տորոնտոյում ուժեղ փոթորիկն ավերել է մարզադաշտը (տեսանյութ)
41104.09.2026, 13:13
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սոչիի նավթաբազայի տարածքում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
30004.09.2026, 11:37
Opel Zafira-ի վարորդն, ում կինն սպասում է 4-րդ երեխային, 165 կմ/ժ արագությամբ փակ ոլորանում վազանց կատարելիս է եղել. ականատես (տեսանյութ)
12704.09.2026, 01:00
Ռուսաստանը հարվածել է Կիևի մոտ գտնվող՝ Coca-Cola-ի գործարանին
35103.09.2026, 23:49
220 վոլտ սնուցման լարումով ձուկ որսալիս 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
14903.09.2026, 22:06
