Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ գագաթնաժողովը
![]() Ղրղզստանի մայրաքաղաքում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովի հիմնական մասը։ Ղրղզստանի նախագահությունն անցկացվում է «ՇՀԿ 25 տարի. միասին դեպի խաղաղություն, զարգացում և բարգավաճում» կարգախոսով: Այս նիստից հետո տեղի կունենա «ՇՀԿ+» հանդիպումը։ Ձևաչափը նախատեսում է բարձր մակարդակով բաց նիստի անցկացում՝ կազմակերպության դիտորդ պետությունների և նախագահող երկրի կողմից հրավիրված հյուրերի մասնակցությամբ։ Ինչպես հայտնել էր Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը, ՇՀԿ անդամ երկրների առաջնորդներին կմիանան, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը, Տոգոյի կառավարության ղեկավար Ֆոր Գնասինգբեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Լաոսի նախագահ Թհոնգլուն Սիսուլիթը, Վիետնամի փոխնախագահ Վո Թհի Անի Սուանը և Եգիպտոսի փոխվարչապետ Հուսեյն Իսան։ Հանդիպմանը ներկա կլինեն նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի, Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ԱՊՀ-ի ներկայացուցիչներ։
|

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
