«Պուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է բանակցություններ, կարող է գալ Մոսկվա». Պեսկով
![]() Ռուսաստանը «ողջունում է ցանկացած երկրի ջանքերը», որը կարող է նպաստել «ուկրաինական ճգնաժամի լուծմանը», հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ ռուս և ուկրաինացի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ, «անհրաժեշտ է համաձայնագրերի վերջնական կնքման համար, բայց համաձայնագրերն իրենք պետք է պատրաստվեն բարդ բանակցությունների միջոցով»։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում հայտարարել էր իր պատրաստակամության մասին բանակցություններ վարել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ Մոսկվայում, եթե Ուկրաինայի առաջնորդը ցանկանա։ «Նախագահ Պուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է բանակցություններ, կարող է գալ Մոսկվա։ Բայց եթե խոսքը գագաթնաժողովի մասին է, անհրաժեշտ է վերջնական կնքել որոշակի համաձայնագրեր, և համաձայնագրերն իրենք պետք է պատրաստվեն շատ բարդ բանակցությունների միջոցով», - ասել է Պեսկովը։ |

«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
5118:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
10916:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
10715:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8715:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
11014:48
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
12814:18
