Իսրայելն ու Հունաստանը 3 միլիարդ եվրոյի պաշտպանական համաձայնագիր են ստորագրել
![]() Իսրայելն ու Հունաստանը շուրջ 3 միլիարդ եվրոյի համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է Իսրայելի կողմից Հունաստանի համար բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծում։ Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Համաձայնագրի շրջանակում, որը ստացել է «Աքիլեսի վահան» անվանումը, Հունաստանին կմատակարարվեն իսրայելական մի շարք համակարգեր, այդ թվում՝ Rafael ընկերության արտադրության David's Sling և SPYDER, ինչպես նաև Israel Aerospace Industries-ի արտադրության BARAK MX համակարգերը։ Իսրայելի պաշտպանության նախարարությունում գործարքն անվանել են իսրայելա-հունական հարաբերությունների պատմության մեջ պաշտպանական արտադրանքի արտահանման խոշորագույն համաձայնագիրը և Իսրայելի պատմության մեջ նմանատիպ խոշորագույն գործարքներից մեկը։ Համաձայնագիրը ստորագրվել է Թել Ավիվում։ «Համաձայնագրի շրջանակում Իսրայելը Հունաստանի համար կստեղծի համապարփակ բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգ, որն ամբողջությամբ հիմնված կլինի իսրայելական արտադրության համակարգերի և պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանական գերատեսչության կուտակած հարուստ օպերատիվ փորձի վրա», — ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Իսրայելը մեկ այլ երկրի կմատակարարի պաշտպանության միջոցների ամբողջական համալիր, որը նախատեսված է սպառնալիքների լայն շրջանակից, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար։ Բացի այդ, կողմերը ստորագրել են ևս 26 միլիոն եվրոյի համաձայնագիր՝ Հունաստանին Rafael ընկերության արտադրության Drone Dome համակարգերը վաճառելու վերաբերյալ։
|

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
