Գրանդ Կանյոնում ջրհեղեղից հետո 15 մարդ համարվում է անհետ կորած
781
Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2026 թ., 10:24
![]() ԱՄՆ-ի «Գրանդ Կանյոն» ազգային պարկում ջրհեղեղից հետո մոտ 15 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է CBS News-ը։ Հաղորդվում է, որ մեկ մարդ զոհվել է։ Ջրի հոսքը դեպի Կոլորադո գետն է քշել-տարել խոշոր քարեր, մետաղական կոնստրուկցիաներ և աղբ, ինչի հետևանքով զգալի ավերածություններ են տեղի ունեցել։ Ավելի վաղ հայտնի զբոսաշրջային գոտուց տարհանվել էր առնվազն 62 մարդ։ Ազգային պարկի ծառայության տվյալներով՝ Բրայթ Էնջել Քրիքի վրայով անցնող գրեթե բոլոր հետիոտնային կամուրջներն ավերվել են, ինչի հետևանքով հնարավոր չի եղել անցնել ջրի հոսքը։ Հեղեղը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին։ ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայության գնահատմամբ՝ բարձրությունների կտրուկ տարբերությամբ տարածքում կես ժամվա ընթացքում տեղացել է 0,5-ից 1 դյույմ (մոտ 13-25 մմ) տեղումներ։ |

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
121Երեկ, 19:18
Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
17413.11.2026, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
16213.11.2026, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
35613.11.2026, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
30913.11.2026, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
15213.11.2026, 11:48
